ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսները ծանր են լինելու». Նաիրի Հոխիկյան
12:18, 04.10.2022 | mamul.am
10566 | 4

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսները ծանր են լինելու Հայաստանի ու հայ ազգի պատմության մեջ։ Բանակցությունները և իրար հաջորդող հանդիպումները միջազգային կազմակերպությունների և գերտերությունների ղեկավարների հետ ոչ մի լավ բան չեն խոստանում մեզ։ Հոկտեմբերի 6-ին հավանաբար կհանդիպեն Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Էրդողանը՝ վերջնական տեսքի բերելու Հայաստանի անկման գործարքը։

Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին պետք են մեր տարածքների հանքերը, որոնց միլիարդների շահագործման լավագույն ճանապարհը թուրքական դարպասն է։

Ռուսաստանը չի պատրաստվում զիջել Հայաստանը, բայց աշխարհաքաղաքական առևտուրը երբեմն մեզ հետին պլան է մղում։ Եթե մենք տեր չենք կանգնում մեր երկրին, ապա բոլորը պատրաստ են հոշոտել մեզ։ Կորցնելու ենք ամեն ինչ, եթե շարունակենք հանրային լռության մեջ մնալ։ Իրական ցավոտն ու ողբերգականը նոր է սկսվում։ Առաջին հերթին հենց ՀՀ համար։ Ու թեպետ դրանից հետո Նիկոլը կփախչի Հայաստանից, բայց դրանից մեր աղետի չափը չի պակասի»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր