ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Վարդան Օսկանյանը պետք է գա ու բոլո՛րը պետք է գան». Անդրանիկ Քոչարյան
11:48, 04.10.2022 | mamul.am
4650 | 0

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ժամկետը երկարացնելու մասին հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց ուսումնասիրված նյութերի բովանդակությունն, ապա ընթերցեց որոշման նախագիծը: «Երկու հրավիրայլի նամակ ուղարկել ենք ու եթե տեղյակ եք, պարոն Վարդան Օսկանյանը հեռահար ճանապարհով իր դժգոհությունն է արտահայտել, որը որևէ ձև չի արտացոլում հանձնաժողովի աշխատանքներին իր չմասնակցությունը: Նա պետք է գա ու բոլորը պետք է գան»,- ասաց Քոչարյանը: Վերջինն առաջարկեց 6 ամսով երկարացնել հանձնաժողովի աշխատանքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քննիչ հանձնաժողովը որոշել է պատերազմի հանգամանքները երկու փուլով ուսումնասիրել՝ անդրադառնալով նախ բանակցային, ապա՝ ռազմական գործողությունների ընթացքին:

ԱԺ նիստը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր