ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Մեր կառավարչին մենք պետք է ընտրենք, եթե չենք ուզում վերանալ քարտեզից». Նարինե Դիլբարյան
00:30, 05.10.2022 | mamul.am
2931 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Երեկ «հավաստի աղբյուր» անվան ներքո Փաշինյանի տարածած հայտնի տեղեկատվությունը Ադրբեջան-Հայաստան ենթադրվելիք խաղաղության պայմանագրի հինգ կետերի մասին, հանրային քննարկման բուռն առիթ դարձավ, և այն իրոք կարոտ է սթափ գնահատման իր հավաստիության աստիճանի, հետապնդած նպատակների առումով: Ըստ այդմ՝ պետք է նշել.

Ա. Անձնական-ընտանեկան դարձած տեղեկատվության տարածման աղբյուրում պաշտոնական-պետական, հավաստի և անաչառ լուրեր երբեւէ և ոչ մի երկրում չեն տարածվել և չեն տարածվի: Նման մանիպուլյատիվ-հնարախաղային արտահոսքեր կազմակերպում են կեսճշմարտություն, ճշմարտանման վերամշակված փաստեր ըստ իրենց ընկալման և նպատակների խեղաթյուրող անձինք, որոնք պետական-պաշտոնական նպատակներ չեն հետապնդում, այլ զուտ նեղ անձնային խնդիրների կրողներ են՝ ի վնաս հանրային շահի: Փաշինյանն այս «ի գիտություն» հրապարակմամբ հենց այսպիսինն է ներկայանում: Ինքնահարցազրույցի ժանրում անգերազանցելի Փաշինյանը 1-ին ալիքի եթերից ամեն ինչի մասին խոսեց, բացի հանրային շահի համար կարևոր պայմանագրի տարբերակների առարկայական բովանդակությունից, որովհետև չի կամենում ճշմարտությունն անկիրք, հստակ ասել, ոչ թե իրեն հարմար ձևով: Միայն այս փաստը բավական է հասկանալու , որ նա ալևս չի կարող կառավարել:

Բ. «Ըստ Փաշինյանի» խաղաղության պայմանագրի անուղղակի արտահոսքերն ունեն շանտաժի, ահաբեկման ակնհայտ թիրախներ, թե իբրև ՀՀ և ԱՀ բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործ են ճանաչվելու և այլն և այլն, ինքը չի՞ ճանաչվելու, Տեր-Պետրոսյանից սկսած՝ ճանաչվելո՞ւ են, անլուրջ է, մանկական սպառնալիք: Այս տեսանկյունից անհասկանալի է Տեր-Պետրոսյանի արձագանքը, թե ինքը «գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար», իր կուսակցի այլաբանական դիպուկ բնորոշմամբ՝ «այդ հանգամանքները հուշում են, որ մենք գործ ունենք ոչ թե Հավաստի Աղբյուրի հետ, այլ՝ Մեխի Գլխի»։
Գ. Հիշյալ բոլոր իրողությունները հասկացել են և՛ մեր տարածաշրջանում շահեր ունեցող աշխարհաքաղաքական կենտրոնները, և՛ կառավարող ՔՊ կուսակցության վերնախավը, որոնք եռանդուն գործունեություն են ծավալում նոր առաջնորդ դառնալու, ավարտված էջը փակելու: Ամենակրեատիվը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է և ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հետևողական դուրս են մղում խաղից՝ նրա լիազորությունները չեզոքացնելով:
Դ. Այս համապատկերում տարօրինակ է խորհրդարանական ընդդիմության ամենամեծաքանակ խմբակցության «Հայաստանի» դիրքորոշումը, որը Քոչարյանի մոտեցումն է՝ սպասենք՝ «ՔՊ»-ն նոր վարչապետ նշանակի: Այսօր Հայաստանին և Արցախին այսպես գտնված վարչապետեր պետք չէն: Ինչպես մեր կռիվը մենք պետք է տանք, այնպես էլ մեր կառավարչին մենք պետք է ընտրենք, եթե չենք ուզում վերանալ քարտեզից:
Ե. Վեհափառի ընտրած քաղաքական բանավեճի ձևաչափը սպառվեց, պետք է անհապաղ նոր՝ ընդլայնված, մասնագիտական գործուն ձևաչափ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր