«Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցն ասել է․ «Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ կանգնում, ասում էր՝ ես բան գիտեմ, որը ներսից կտրաքացնի թշնամի երկրին, բայց անցնում է երկու տարի, ինքն ամեն ձևով խուսափում է ներկայացնել, թե այդ ի՞նչ ինֆորմացիա էր։ Փաստորեն, ստացվում է՝ դու գիտես փաստեր քո թշնամի երկրի մասին, որը քեզ ուզում է ոչնչացնել, բայց դրա մասին չես խոսում։ Այսինքն՝ դու գիտես, կոպիտ ասած, հանցագործության մասին, որն ուզում է անել Ալիևը, ու դու դրա մասին չես ասում։ Կամ գիտես մի ձև, որը կտրաքացնի թշնամու երկիրը ու չես անում դա»։ |