ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Դուք կա՛մ սխալվում եք, կա՛մ Ձեզ համակել է լավատեսության զգացումը». Ռուբեն Մելքոնյան
15:24, 04.10.2022 | mamul.am
3046 | 0

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՊԱՐՈ՛Ն ՆԱԽԱԳԱՀ, ԴՈՒՔ ՍԽԱԼ ԵՔ ԿԱՄ ԼԱՎԱՏԵՍ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին և հավանական զարգացումներին՝ նշել է. «Հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009 թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»:

Ինչպես 2009-ին, այնպես էլ հիմա կարծում եմ, որ.

- հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրությունները «կառուցողական երկիմաստություն» պարունակող տեքստեր են, որոնք հայկական դիվանագիտության հաջողություններից կարելի է համարել,

- արձանագրությունների տեքստում Հայաստանի համար որևէ կարմիր գծի հատում չկա. ո՛չ Արցախի հարց, ո՛չ Հայոց ցեղասպանության հարց, ո՛չ Կարսի պայմանագիր տերմիններ չկան,

- այդ արձանագրությունները Թուրքիայում առաջացրել էին ինչպես իշխանություն-իշխանություն լարվածություն (վարչապետ Էրդողանի և նախագահ Գյուլի հայտարարություններն ու քայլերն ակնհայտ իրար հակադիր էին), այնպես էլ իշխանություն-ընդդիմություն բախում:

Հայաստանի ներկայիս դիվանագիտության ձեռքբերումները, հնարավորությունները, կարգավիճակը, մեղմ ասած, զրոյական են և ուղղակի համեմատելու եզրեր չկան 2008-2009 թվականների հետ: Այնպես որ, պարո՛ն նախագահ, կարծելով, որ հիմա Հայաստանը կարող է Թուրքիայի հետ 2009 թ. փաստաթղթի նման փաստաթուղթ ստորագրել, Դուք կա՛մ սխալվում եք, կա՛մ Ձեզ համակել է լավատեսության զգացում, որն այնքան բնորոշ չէ Ձեր կերպարին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր