ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Մանրամասներ՝ Գյումրիում մանկահասակ երեխայի մահվան դեպքից
19:00, 04.10.2022 | mamul.am
5462 | 0

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մահացած 2-ամյա երեխան ունեցել է ծանր առողջական խնդիրներ, կյանքի հետ անհամատեղելի համակցված հիվանդություններ։ Այս մասին «Մեդիահաբ»-ին փոխանցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը։

Այս ընթացքում երեխայի ծնողները չեն հայտնվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տարածվեց, որ հոկտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Նշված օրը՝ ժամը 07։20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել։ Նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը 2-ամյա Միշա Ա-ն էր։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր