ԱՄՆ-ը կրկին ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ օգնության չափը կկազմի մոտ 625 մլն դոլար։
ԱՄՆ ռազմական օգնության նոր խմբաքանակը կներառի մի քանի հրթիռային կայանների, հրետանու և զրահատեխնիկայի մատակարարումներ։ Ինչպես նշել են Փենթագոնում, ամենակարևորը ժամանակին հասցնելն է։