ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Տարօրինակ անունով վանքը՝ Գիշերավանքը
22:00, 04.10.2022 | mamul.am
7650 | 1

Դիլիջան քաղաքի մերձակա անտառապատ տարածքի գողտրիկ մի անկյունում թաքնված է երկու եկեղեցիներից կազմված մի հուշարձանախումբ, որին ժողովուրդը Ջուխտակ վանք է անվանում։ Սակայն այս անվանումը ժողովրդական է, և քչերը գիտեն, որ վանքի պատմական անվանումը մի դեպքում Պետրոսավանք է, մեկ այլ դեպքում՝ Գիշերավանք: Վանքի այս երկու անվանումները մեզ հասել են եկեղեցիների պատերին թողնված արձանագրություններից:

Ջուխտակ վանք, Պետրոսավանք կամ Գիշերավանք
Թե ինչո՞ւ հենց Գիշերավանք, դժվար է ասել, քանի որ անվան բացատրություն չկա և ընդհանրապես այս վանքի մասին մատենագրական տեղեկություններ մեզ չեն հասել: Վանքի մասին պատմում են այն բազմաթիվ արձանագրությունները, որոնք հայտնաբերվել են եկեղեցիների պատերին: Կարելի է միայն ենթադրել, որ վանքը գիշերատեղի է եղել տարածքով անցնող ճամփորդների համար, ովքեր երկար ճանապարհորդությունների ժամանակ այստեղ կանգ են առել, հաջորդ օրը շարունակել ճանապարհը:
Ջուխտակ վանք, Պետրոսավանք կամ Գիշերավանք

Վանքը կառուցվել է 1201 թվականին: Բաղկացած է իրար կողք կառուցված երկու՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր եկեղեցիներից:
Ջուխտակ վանք, Պետրոսավանք կամ Գիշերավանք
Ինչպես նշված է Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարական արձանագրության մեջ, եկեղեցին կառուցվել է Իվանե Զարքարյանի և վրաց թագուհի Թամար թագուհու որդու՝ Գեորգի Լաշայի իշխանության օրոք, Հայրապետ վարդապետի նախաձեռնությամբ:

Տարօրինակ անունով վանքը՝ Գիշերավանքը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր