ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Արցախցի բռնցքամարտիկը Իտալիայում մեր երկրին 2–րդ ոսկե մեդալը բերեց
23:18, 04.10.2022 | mamul.am
3752 | 0

Հայաստանը երկրորդ ոսկին է նվաճել Իտալիայում: Պատանի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը հաղթել է ֆավորիտի կարգավիճակով ռինգ դուրս եկած անգլիացի Սթիվեն Լինգթոնին, հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ «Առաջին ռաունդում անգլիացին տեխնիկապես ավելի գրագետ գործեց ու հնարամիտ գործողություններով 4:1 հաշվով շահեց ռաունդը, բայց Էրիկը չընկճվեց: Մեր մարզիկը 2-րդ ռաունդում նետվեց գրոհի ու մրցակցին շնչելու հնարավորություն չտվեց»,- մենամարտի մանրամասները ներկայացնում է ֆեդերացիան։
Արցախցի Էրիկը 3-րդ ռաունդում ավելացրել է տեմպն ու պարտության մատնել անգլիացուն՝ Հայաստանի համար նվաճելով 2-րդ ոսկին:
Հայաստանը մոտ է նաև թիմային հաշվարկում առաջինը լինելուն:
Սա այսօր գրանցված արդեն երկրորդ հաղթանակն է։ Ավելի վաղ 46 կգ քաշային կարգում Վաղարշակ Քեյանը հաղթանակ տարավ անգլիացի Ջոն Թոմասի նկատմամբ, որին մասնագետները ֆավորիտ էին համարում։
Այսօր ևս մի մրցելույթ է սպասվում․ ոսկե մեդալի համար կպայքարի 70 կգ քաշային Երանոս Օհանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր