ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ուսուցիչներին եթե հարգեիք, նրանց խղճուկ աշխատավարձերը կբարձրացնեիք». Ոսկան Սարգսյան
13:54, 05.10.2022 | mamul.am
2410 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Կիսագրագետ բարձր պաշտոնյաներն ուսուցչի օրվա առթիվ շնորհավորում, մեծադղորդ, շողոմ և փուչ խոսքեր են հղում ուսուցիչներին։ Ուսուցիչներին եթե հարգեիք, նրանց խղճուկ աշխատավարձերը կբարձրացնեիք, ոչ թե ձեզ պարգևավճարներ կտայիք։ Կբարձրացնեիք ուսուցչի աշխատավարձը, ոչ թե ատեստավորման գործընթացի անվան տակ կպառակտեիք մանկավարժական կոլեկտիվները, ատեստավորման քննաթերթիկների մեջ կմտցնեիք հարցաշարի հետ կապ չունեցող հարցեր և այլն։ Եթե հարգում եք ուսուցիչներին, ինչո՞ւ են դպրոցական շատ շենքեր, այդ թվում՝ Տավուշի սահմանագոտում գտնվում անմխիթար վիճակում, իսկ դուք միլիոններ եք ծախսում էկոնոմիկայի նախարարության զուգարանը նորոգելու, 27 հազար դոլար՝ ԱԺ-ի համար նոր գորգ գնելու համար։

Ուսուցչին չեն մեծարում կեղծ, պաթետիկ ուղերձներով, այլ՝ նրանց նկատմամբ իսկապես հոգատար վերաբերմունքով, նրանց համար սոցիալական երաշխիքներն ավելացնելով։ Չափից ավելի գեղեցիկ բառեր ասում են խաբելու համար, խնայեք գեղեցիկ բառերը»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր