ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.12, EUR 410.25, RUB 6.49, GBP 474.58
+3 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+7 °C
«Նիկոլը Արցախը թողնում է կա՛մ բախտի, կա՛մ Ռուսաստանի քմահաճույքին, կա՛մ Ադրբեջանի վայրագությանը». Արմեն Աշոտյան
11:24, 05.10.2022 | mamul.am
1704 | 3

«Մինսկի խմբի համանախագահ երկրներն ամբողջ գործընթացը կառուցել էին Հայաստանի «կարմիր գծերի» վրա՝ բանակցային տրամաբանության կարևորագույն սյուժեն Արցախի ժողովրդի ինքնիշխանության ճանաչումն էր. նախատեսված էր Արցախի միջանկյալ կարգավիճակ: Այժմ Նիկոլը Արցախը թողնում է կա՛մ բախտի քմահաճույքին, կա՛մ Ռուսաստանի քմահաճույքին, կա՛մ Ադրբեջանի վայրագությանը»,- 168․am-ին տված հարցազրույցի ընթացքում խոսելով բանակցային գործընթացիի մասին, կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Աշոտյանն ասել է. «2009-ի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տարանջատվում էր Արցախից, երկու պրոցեսներն էլ միջազգային աջակցություն և ձևաչափ ունեին: Այսօր այդ պրոցեսն արցախյան պատերազմում մեր պարտության հետևանքներով գործընթաց է. թուրք պաշտոնյաներն ասում են՝ հարցերը ճշտվում են Բաքվի հետ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

«Նիկոլը Արցախը թողնում է կա՛մ բախտի, կա՛մ Ռուսաստանի քմահաճույքին, կա՛մ Ադրբեջանի վայրագությանը». Արմեն Աշոտյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր