ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
+11 °C, +7 °C ... +11 °C Վաղը`+11 °C
«Տեր-Պետրոսյանը Նիկոլին փրկելու ծրագիր է առաջարկում, որը տապալվեց»․ Գեղամ Մանուկյան
11:40, 05.10.2022 | mamul.am
2745 | 1

«Մեծ խնդիր առաջացավ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության հետ կապված, թե այլևս իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը դադարել է գոյություն ունենալ... Խնդիրը ոչ թե երկխոսության հարթակ ձևավորելն է, այլ այս իրավիճակից լուծում գտնելը: Եվ ակնկալելի է, որ այդ ձևաչափը կշարունակվի, թեկուզ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Վեհափառի և նախկին նախագահների հանդիպմանը:

«Մենք հստակ նշում էինք, որ այս իշխանության քաղաքականության շուրջ կոնսոլիդացիան ուղղակի Նիկոլին փրկելու ծրագիր էր, որ առաջարկում էր Տեր-Պետրոսյանը, որը տապալվեց»,- ասաց Մանուկյանը:

«Տեր-Պետրոսյանը Նիկոլին փրկելու ծրագիր է առաջարկում, որը տապալվեց»․ Գեղամ Մանուկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր