ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.30, EUR 417.56, RUB 6.33, GBP 484.72
+4 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Խաղաղության պայմանագրի գինն այն է, որ 120 հազար հայ հարյուրամյակներ պահած հողը մի ***-ի պատճառով կորցնում է»․ Արամ Սարգսյան
15:12, 05.10.2022 | mamul.am
2913 | 1

Հասարակական-քաղաքական գործիչ, ՀԽՍՀ Հայաստանի կոմկուսի վերջին քարտուղար, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Հայելի ակումբի» ուղիղ եթերում խոսել է երկրում ստեղծված իրավիճակից՝ ասելով․ «Խաղաղության պայմանագրի գինն այն է, որ 120 հազար հայ, որն իր հողը պահել է հարյուրամյակների ընթացքում, մի հիմարի պատճառով կորցնում է. սա է իրողությունը։ Չեն կարողանում Ջերմուկից քշել թշնամուն, չեն կարողանում իրենց ասած 41 կմ-ը ազատագրել, որը թշնամին վերցել է մեր տարածքից, հիմա խոսում են անկախության ապահովման մասին․ այդ ո՞նց եք պատկերացնում, որ հանկարծ Թուրքիան որոշի Նախիջևանով մտնել ՀՀ, մենք ո՞նց ենք պաշտպանվելու։ Նախիջևանն այլևս բնակավայր չէ, այն դարձել է ռազմական «պոլիգոն», այն կենտրոնացրել է իր ներսում ահռելի զենք, զինված ուժեր։ Նախիջևանը լինելու է ամենավտանգավոր ուղղությունը, մենք պարտավոր էինք միջոցներ ձեռնարկել։ Իրենք նախապատրաստվում են Նախիջևանով դուրս գալ ՀՀ տարածք»։

Սարգսյանը նկատեց՝ Նախիջևանի հարցում Հայաստանն ու Իրանը նույն շահերն ունեն․ «Նախիջևանը մեծ գլխացավանք է նաև Իրանի համար, նրանք շատ լավ հասկանում են, որ պատերազմը ուղղված է նաև իրենց։ Իսրայելի ՊՆ նախարարը երեք աստղ ունեցող գեներալների հետ օրերս գնացել է Ադրբեջանի հարավային սահմանները նայելու, ինչի՞ համար, ինչո՞ւ են Ադրբեջանին զենք տալիս․ սպասում են պահի, երբ Ռուսաստանը չկարողանա Ուկրաինայի հետ հարցերը կարգավորել, որպեսզի սկսեն պատերազմ այստեղ։ Այս ամբողջ իրավիճակում մենք ամենը տվել ենք այն մարդկանց ձեռքը, որոնք հեռու են լուրջ դիվանագիտությունից, գիտելիքներից»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

«Խաղաղության պայմանագրի գինն այն է, որ 120 հազար հայ հարյուրամյակներ պահած հողը մի ***-ի պատճառով կորցնում է»․ Արամ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր