ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+6 °C, +6 °C ... +10 °C Վաղը`+9 °C
«Եթե Տարոնը լիներ սովորական քրեական կալանավոր, ապա քննություն հանձնելու որևէ խոչընդոտ չէր լինի». Ավետիք Իշխանյան
15:24, 05.10.2022 | mamul.am
2191 | 0

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԵԹԵ... Այսպիսով, քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանը հեռացվել է պետհամալսարանից։ Տարոնին Համալսարանի ղեկավարությունը և ԿԳՄՍ կոչվող նախարարությունը թույլ չտվեցին հանձնել ավարտական քննությունները, սրանով իսկ ապացուցելով, որ Տարոնը դասական քաղբանտարկյալ է, քանի որ եթե Տարոնը լիներ սովորական քրեական կալանավոր, ապա քննություն հանձնելու որևէ խոչընդոտ չէր լինի։ Եվ դուք՝ Հովհաննես Հովհաննիսյան և Վահրամ Դումանյան, չե՞ք ամաչում և դուք ձեզ համարում եք գիտնականնե՞ր։ Դուք ողորմելի, բարձր վարձատրվող ստրուկներ եք, որիշ ոչինչ։ Այս դեպքը եթե լիներ ցանկացած, քիչ թե շատ ժողովրդավարական երկրում, բուռն արձագանք կգտներ՝ ուսանողների և դասախոսների դասադուլներ, գործադուլներ, ապստամբություն։ Իսկ մե՞նք․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր