ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի, և թե՛ Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն». Քերոբյան
15:36, 05.10.2022 | mamul.am
7583 | 1

Լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ասել է, որ ընդհանուր առևտրաշրջանառությունը սեպտեմբերին նույնիսկ ավելի է աճել, քան նախորդ ամիսներին էր․ «Մեծ հավանականությամբ սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի անկում չենք ունենա, այսինքն՝ կլինի մոտ 19-20 տոկոսի մակարդակում, հստակ ցուցանիշները կհրապարակվեն միայն հոկտեմբերի 25-ին»։

Նախարարը հավելել է՝ դա չի նշանակում, թե խնդիրներ չկան. «Թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի, և թե՛ Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն: Ես այցելել եմ թե՛ Վարդենիս, թե՛ Սոթք, թե՛ Ջերմուկ և այլ վայրեր, որպեսզի հասկանանք, թե ինչ ծրագրեր պետք է ներդնենք հիմա, որ կարողանանք վերաակտիվացնել տնտեսական կյանքը: Հիմա ուսումնասիրություններն ընթանում են: Այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ, եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է»։

Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով տնտեսական վնասի մասին նախարարը ասել է, որ դեռեւս չեն հաշվարկել վնասը. «Իհարկե, մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, Ջերմուկում զբոսաշրջային կյանքը կանգնել է: Բայց ոչ մի բնակավայր չենք կորցրել, և, կարելի է ասել, որ լուրջ մեծ, զգալի աշխատող բիզնես չի կորել: Նույնիսկ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է այդ տարածքում, աշխատում է»:

«Թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի, և թե՛ Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն». Քերոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր