ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Արամ Սարգսյանը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին
17:00, 05.10.2022 | mamul.am
3042 | 1

«Հայելի» ակումբում՝ խոսելով Փաշինյանի՝ զենքի գնման վերաբերյալ հայտարարությունների մասին, որ գումարը վճարված է, բայց մատակարարում չեն իրականացնում, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասել է. «Դեռ ԽՍՀՄ տարիներին, եթե ինչ-որ բան պետք է ստանայինք, համապատասխան մարդիկ գնում էին, որպեսզի այդ ապրանքը շատ արագ բերվեր Հայաստան, այսինքն՝ գնացեք, տեր կանգնեք ձեր պատվերին, ձեզ թվում է պետք է առոք-փառոք նստեք, սպասեք, թե նրանք կատարելու են այնպես, ինչպես որոշե՞լ էիք։ Սա ժողովրդին մոլորեցնելու ձև է, մարդկանց ասել, որ մեղավորը ուրիշներն են, որ տեսեք՝ ինչ վատն են, մեզ ոչինչ չեն տալիս, խաբում են։ Սակայն ուրեմն՝ դրան եք արժանի, որովհետև չեք կարողանում կառավարել»։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին, ասել է․ «Հիմա միավորվելու, սեփական թիմի և միասնական թեկնածուի ներկայացման ժամանակն է, անպայման չի փրկչի սպասել, անպայման չի խարիզմատիկ առաջնորդի հետևից գնալ, որովհետև նույնը եղավ ԼՏՊ-ի ժամանակ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր