ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
0 °C, 0 °C ... +11 °C Վաղը`+11 °C
«Մեկնում եմ Պրահա. հանդիպելու եմ Ալիևի և Թուրքիայի նախագահի հետ»․ Նիկոլ Փաշինյան
17:18, 05.10.2022 | mamul.am
4416 | 1

«Ես մեկնում եմ Պրահա և քառակողմ հանդիպում է նախատեսված իմ և Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, ԵՄ խորհրդի նախագահի հետ: Նաև հանդիպում է նախատեսված Թուրքիայի նախագահի հետ, դրա մասին մենք հայտարարել էինք։ Եթե որևէ բան չփոխվի՝ հիմնական հանդիպումները կլինեն սրանք, որոնք ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ են տեղավորվում»,- ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Պրահայից մեկնելու է Սանկտ Պետերբուրգ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր