Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «Կապիտուլյանտը հերթական դավաճանական սուտն է ասել, թե իբր Մադրիդյան սկզբունքների ճանաչմամբ Հայաստանը 2007 թ․-ին Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Չկա նման բան։ Մադրիդյան դրույթներում արձանագրվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որը նշանակում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճանաչում՝ որպես պետականաստեղծ սուբյեկտ, որը կարող է ինքնորոշվել, բնականաբար՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Հենց կապիտուլյանտին անգամ օտար ղեկավարներն են ասել, որ Իլհամ Ալիևը հասկանում է, որ Արցախը նախկին սահմաններով այլևս չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ |