ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+2 °C, +1 °C ... +5 °C Վաղը`+6 °C
«Հանձնելու է ապօրինաբար ստեղծված «անկլավները»` շուրջ մեկ տասնյակ գյուղեր». Հայկ Մարտիրոսյան
19:00, 05.10.2022 | mamul.am
3948 | 1

ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Մի քանի տասնյակ հազար հոգի գիտակցաբար իր կյանքն է տվել Արցախը Հայաստանի վերահսկողության տակ վերադարձնելու համար Առաջին պատերազմում:
Երեսուն տարիների ընթացքում շփման գծում գնդակահարվել են հարյուրավոր, գուցե հազարավոր զինծառայողներ:
44-օրյայից մինչ այսօր` Արցախը Հայաստանի մաս պահելու համար իր կյանքն է տվել շուրջ վեց հազար հայրենասեր:
Այսօր հայ ժողովրդին ուղարկված բիբլիական մասշտաբների պատիժն արդեն բացահայտ հայտարարեց, որ ըստ էության` Արցախը միշտ է համարել Ադրբեջանի մաս և հիմա էլ ճանաչելու է Արցախը` Ադրբեջան:
Դրանից բացի, ըստ էության, հանձնելու է խորհրդային ժամանականերում ապօրինաբար ստեղծված «անկլավները»: Այսինքն` շուրջ մեկ տասնյակ գյուղեր:
ՆԵՐԱՌՅԱԼ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԳՅՈւՂԵՐը, ՈՐՈՆՔ ՏԱՐՀԱՆՎԵԼՈւ ԵՆ ՀԱՆՁՆԵԼՈւՑ ԱՌԱՋ:
(ՉԵՔ ԽՈւՃԱՊԱՀԱՐՎՈւ՞Մ ՕՐԵՐ ԱՌԱՋ ԽՈւՃԱՊԱՀԱՐՈւՄԻՑ ԻՆՁ ՔՆՆԱԴԱՏՈՂ ԱՆԱUՈԻՆՆԵ՜Ր):
Հիմա հարց է ծագում. ո՞վ ենք մենք, ովքե՞ր են տասնյակ հազարավոր հերոսների ու զոհերի ընտանիքներն ու հարազատները, որ իրենց ամենաթանկագինների ամենաթանկ զոհողությունը` կյանքի նվիրաբերությունը զրոյացնողին հանդուրժում են: Ներում են ու հաճախ, շատ հաճախ` պաշտում:
Մենք թյուրիմացություն ենք: Մենք գոյություն ունենալու իրավունք չունենք: Եվ նա, որ վաստակել է մեր ունեցածի վրա իր գոյության իրավունքը` կմատուցի մեզ պատմական արդարությունը:
Թյուրիմացություն տոհմախումբը կդադարի գոյություն ունենալուց, իսկ նրա փոխարեն կյանքի իր իրավունքը կիրացնի պետականաստեղծը, արժանապատիվն ու մեզ` ողորմելիների հասարակության հակապատկեր մարտնչող նվաճողը:
Կյանքի օրենքն է դա: Եվ արդար է դա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր