ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.15, EUR 415.38, RUB 6.32, GBP 481.02
0 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+7 °C
«Հրահանգ է եղել՝ չտալ հարց ու չի տրվում հարց». Գևորգ Թոսունյան
19:42, 05.10.2022 | mamul.am
3387 | 0

Լրագրող Գևորգ Թոսունյանի գրառումը․ «Պարզվեց՝ պատգամավորներից ոչ մեկ «Հայկական ժամանակ» չի կարդում։ Քանի օր է հանրությունը, փորձագիտական հանրույթը, լրագրողները քննարկում են «Հավաստի Աղբյուրի» սլիվները, բայց ԱԺ ոչ մի պատգամավոր ձևի համար վարչապետից չհետաքրքրվեց, թե ինչքանով են արժանահավատ իր ընտանիքին պատկանող թերթում հրապարակվող ուշագրավ տեղեկությունները ու ինչ դիրքորոշում ունի հայկական կողմը։ Խորհրդարանի ոչ մի պատգամավոր (այդ թվում մշտապես բացակայող, ըստ ամենայնի, հայրենիքի փրկությամբ զբաղվող ընդդիմադիրները), փաստացի, չի զգում ու չի էլ փորձում զգալ հանրային տրամադրությունները։ Հրահանգ ա եղել՝ չտալ հարց ու չի տրվում հարց։ Խորհրդարանը նաև չի կարողանում իշխանություն-հանրություն երկխոսությունը ապահովել, հետո միգուցե զարմանան, թե ինչու են մարդիկ բողոքի ցույցեր անում կարևոր որոշումների ժամանակ, միգուցե այդ ժամանակ հասկանան, որ առաջին մեղավորն էլ, պատասխանատուն էլ իրենք են։ Չնայած՝ դժվար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր