ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.12, EUR 410.25, RUB 6.49, GBP 474.58
+7 °C, +4 °C ... +8 °C Վաղը`+8 °C
«Փաշինյանի սուտը հերքվում է մի պարզ հարցով». Տաթևիկ Հայրապետյան
20:30, 05.10.2022 | mamul.am
5188 | 2

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկիրը ղեկավարել ստի, կեղծիքի ու մանիպուլացիայի հիման վրա։ Սուտը առ այն, թե նախկին բոլոր իշխանությունները ճանաչել են «Արցախն Ադրբեջանի մաս» մի պարզ հարցով հերքվում է։ Եթե նախկինները դա էին բանակցում, ինչո՞ւ Ադրբեջանը չգնաց խաղաղ կարգավորման, չէ՞ր ուզում Արցախը լինի Ադրբեջանի մաս, ինչո՞ւ Հեյդար Ալիևը չստորագրեց 2001 թ. Քի Վեսթը կամ Իլհամ Ալիևը` 2011 թ. Կազանը, ինչո՞ւ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Սերժ Սարգսյանի թողած «կապիտուլացիան»։ Որքա՞ն կարելի է հակատրամաբանական պնդումներ անել, վնասել սեփական պետությանը միայն թե արդարացնես քո անճարությունը։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ որևէ թուղթ ստորագրելու, որը կճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում։ Միշտ իմացեք, Արցախից հրաժարվողը հրաժարվելու է հայկական պետականությունից։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ստերից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ նա մեր պետության համար անվտանգային սպառնալիք է դարձել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր