ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հլը սրա խելքը, որ խաղող չլինի, կոնյակ ո՞նց են սարքելու»․ Գևորգ Պետրոսյան
20:42, 05.10.2022 | mamul.am
4401 | 2

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով շնորհավորել է ուսուցիչների օրվա կապակցությամբ և անդրադարձել բուհերի՝ Աշտարակ տեղափոխելու հարցին․ «ԿԳՄՍ նախարարը ասում է, որ բուհական համայնքն ուրախությամբ ընդունել է դա, քեզ հարցնում եմ՝ պարոն Դումանյան, դու ինձ հարցրե՞լ ես, որ իմ անունից հայտարարություն ես անում, մի դասախոս էլ ես եմ, ուսանողները ո՞նց պիտի դասի գնան, այդ ի՞նչ պայմաններ եք ապահովում։ Դասախոսը ստանում է 60-80 հազար դրամ, ո՞ր դասախոսը կարող է իր միջոցների հաշվին Երևանից հասնել Աշտարակ, հո դասախոսը մենակ համալսարան չի գնում լեկցիա կարդալու համար, նա բազմաթիվ այլ պարտականություններ ունի, դուք աննորմա՞լ եք լրիվ։ Չճշտելով մարդկանց կարծիքը՝ հերիք է իրենց անունից որոշումներ կայացնեք»։

Պետրոսյանը նաև խոսել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարության մասին․ «Ասում է՝ խաղողագործները թող այգիներից հրաժարվեն, գնան, ընդունվեն կոնյակի գործարանում աշխատեն, հլը սրա խելքը, որ խաղող չլինի, կոնյակ ո՞նց են սարքելու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր