ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Քանի՞ հայ է կռվում Ուկրաինայի ու Ռուսաստանի բանակների կազմում. հաշվող չկա». Թորոս Ալեքսանյան
01:06, 06.10.2022 | mamul.am
4870 | 0

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Ասես ՌԴ-ում մեր դեսպանատունը, կամ այնտեղի հայկական համայնքի կառույցները հետաքրքրվե՞լ են, թե Ուկրաինայում ռուսական բանակի կազմում քանի հայ է կռվում (քանիսն են արդեն զոհվել), կամ Պուտինի հայտարարած զորահավաքի ընթացքում քանի հայ է զորակոչվել, կամ զորակոչի ենթակա քանի հայ է փախել ՌԴ-ից այս ընթացքում:
Նույնն Ուկրաինայի պահով կարող եմ ասել, այնտեղի ՀՀ դեսպանատունն ու համայնքի կառույցները տեղյա՞կ են, թե քանի հայ է կռվում ուկրաինական բանակում (քանիսն են արդեն զոհվել, ինչպես նաև այնտեղի խաղաղ հայ բնակչությունից քանի զոհ կա), ու քանի հայ է լքել Ուկրաինան այդ պատերազմի ընթացքում:
Այսպիսի ամենաթողությունն ու անտարբերությունը ցուցիչն են այն բանի, որ հայ ժողովրդի ներսում բացարձակապես գոյություն չունի կոնսոլիդացիա: Այն հայերն, ովքեր գոնե ի պաշտոնե, պարտավոր են նման բաներով զբաղվել, թքած ունեն, քանի որ հայ հասարակությունը նման պահանջ չի դնում նրանց առջև, հայ հասարակությունը անմիաբան է ու նրա ներսում չկա կարեկցանք մեկը մյուսի նկատմամբ, կա միայն հանուն իշխանության, այսինքն հանուն լափամանի, գզվրտոց ու դրանից բխող ատելություն և անհանդուրժողականություն, որը զուգորդվում է կեղծ հայրենասիրության թատերականացված ներկայացումներով, որն էլ իր հերթին տեսարանը ավելի զզվելի է դարձնում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր