ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 394.87, EUR 408.89, RUB 6.49, GBP 473.61
+7 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Հայաստանը պետք է հանձնաժողովի սեղանին դնի 1926 թ․-ի ապրիլի 1-ին հրապարակված քարտեզը»․ քարտեզագիր
21:24, 05.10.2022 | mamul.am
3763 | 0

168 TV-ին տված հարցազրույցի ընթացքում քարտեզագիր Ռուբեն Գալչյանը խոսել է «Հայկական ժամանակ» կայքի հրապարակման մասին, ըստ որի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սահմանագծում և սահմանազատում անել 1919 և 1920 թթ․ քարտեզներով․ «Ադրբեջանի կողմից հրապարակված քարտեզը, ըստ որի՝ Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքի և Սևանի մի հատվածն ադրբեջանական են, իրավական որևէ հիմնավորում չունի, այն սոսկ ադրբեջանական ցանկությունների հիման վրա նկարված մի քարտեզ է։ Ուրեմն մենք էլ կարող ենք մեր երազանքի քարտեզը դնել սեղանին. օրինակ՝ կա ամերիկյան հայտնի քարտեզագրական մի ընկերություն, որը հրատարակել է մի քարտեզ, որտեղ Հայաստանը սկսվում է արևելյան Թուրքիայից և ավարտվում Բաքվում»։

Քարտեզագիրը շեշտել է․ «Դա կլինի ոչ միայն կապիտուլյացիա, այլև Հայաստանի վերջը. մի քանի տարի հետո Հայաստան գոյություն չի ունենա։ Հայաստանը պետք է Ադրբեջանի առաջ պայման դնի՝ քանի դեռ ադրբեջանական զորքը դուրս չի եկել Սև լճի, Իշխանասարի, Շորժայի տարածքներից, որևէ սահմանագծման կամ սահմանազատման աշխատանք չպետք է սկսել։ Հայաստանը պետք է սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի սեղանին դնի 1926 թվականի ապրիլի 1-ին հրապարակված քարտեզը, որով անկլավները Հայաստանինն են, իսկ Արցախը Հայաստանին է կպած Աղավնո գետով»։

«Հայաստանը պետք է հանձնաժողովի սեղանին դնի 1926 թ․-ի ապրիլի 1-ին հրապարակված քարտեզը»․ քարտեզագիր
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր