ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 394.87, EUR 408.89, RUB 6.49, GBP 473.61
+7 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Փաշինյանն ամենաապիկար, ամենաանպատասխանատու ղեկավարն է». Խամոյան
23:48, 05.10.2022 | mamul.am
2983 | 2

Նիկոլ Փաշինյանն ամենաապիկար, ամենաանպատասխանատու, ստի ու կեղծիքի միանշանակյա դափնեկիր ղեկավարն է, որ երբեւէ ունեցել է հայ ժողովուրդն իր պատմության մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Իշխանությունը վերցնելու համար ոչ մի բանի առաջ կանգ չառած, «կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» (այլ կերպ ասած Հայաստան չի լինի), ղարաբաղյան հակամարտության բանակցությունները «սեփական զրո կետից» սկսող, «կիրթ ու կառուցողական» Ալիեւի հետ «ինչ ուզող, էն էլ բանակցողն» այսօր հերթական անգամ ԱԺ-ում խաղարկեց՝ «խեղճ հարիֆն ինչ անի, նախկիններն են մեղավոր» արդեն վաղուց մաշված թեզը։ Եվ սա Ալիեւի ու Էրդողանի հետ վաղը կայանալիք հանդիպումներից առաջ։
Առանց ամոթի գեթ 1 գրամ զգացողության Մադրիդյան սկզբունքներն է քննարկում այն դեպքում, երբ մինչեւ 2018թ․-ը բանակցված ցանկացած փաթեթ շատ ավելի լավն է եղել, քան այն, ինչ ունենք այսօր՝ իր ապիկար կառավարման հետեւանքով։
Դե մի անգամ էլ ասաց չէ՝ «եթե բանակցային ճանապարհով գնայինք, կունենայինք նույնը, բայց առանց զոհերի»․ այստեղ էլ է, իհարկե, ստում, վստահաբար նույնը չէր լինի՝ ոչ Արցախի ճակատագրի, ոչ էլ Հայաստանին սպառնացող Ադրբեջանի չհագեցող ախորժակի առումով։
Ավելին Մադրիդյան փաստաթուղթը եղածներից ամենահաջողն է եղել՝ Լեռնային Ղարաբաղի՝ ոչ Ադրբեջանի կազմում լինելու ապագա կարգավիճակի տեսանկյունից։
Ասում է՝ Քոչարյանը Ստամբուլյան խարտիայով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Սա ի դեպ, հատուկ իր ընտրազանգվածի համար՝ «նախկինները հողերը արդեն ծախել էին, խեղճ հարիֆն ինչ աներ» տրամաբանության մեջ է»։ Ու այդ նույն տրամաբանությամբ (որ հողերը նախկինները ծախել էին, Ալիեւը 20 տարի քե՞զ էր սպասում), եթե «նախկինները» ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ է Ալիեւը
իրեն պատռում, քեզ էլ պարտադրում որպես առաջին կետ «Խաղաղության պայմանագրի», որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում»,- գրել է նա։

Աղբյուրը` Ագնեսա Խամոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր