ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Եթե Օսկանյանի և Սերժի օրոք Արցախը արդեն Ադրբեջանի կազմում էր, ինչո՞ւ ես Ստեփանակերտի հրապարակում հայտարարել «Արցախը Հայաստան է և վերջ»». Անուշ Շահրամանյան
09:42, 06.10.2022 | mamul.am
4331 | 2

Փաստաբան Անուշ Շահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն զայրույթն ու էմոցիաները, որ զգացի Նիկոլի վերջին ելույթը նայելուց թերևս կզգայի միայն զինվորների խոշտանգումների տեսարաններից. մարդ էլ էդ աստիճան կեղծ ու ստոր լինի. եթե Օսկանյանի և Սերժի օրոք Արցախը արդեն Ադրբեջանի կազմում էր, ինչո՞ւ ես Ստեփանակերտի հրապարակում հայտարարել «Արցախը Հայաստան է և վերջ»-ը, որը 44-օրյայի հիմնական պատճառներից էր: Ինչո՞ւ չես պատերազմի երրորդ օրը այս նույն խղճուկ տեքստով կանգնեցրել պատերազմը. քո սխալները թողած Օսկանյանի «անշրջելի» հայտարարությունների հետևից ես ընկել, եթե Սերժի «Ղարաբաղը հանձնելը» դու ի վիճակի չէիր կանգնեցնելու, չգայիր իշխանության, էդ պատասխանատվությունը չվերցնեիր, թողեիր Սերժը մինչև վերջ Արցախը հանձներ: Շուրջ 5000 + 200 զոհերից հետո ինքը հպարտ ճակատով խոսում ա խաղաղության շրջանից, էս տեքստը մինչև պատերազմը ասեր կամ պատերազմից հետո ասեր՝ պարտվել ենք, ջախջախված ենք, պիտի ճանաչենք Արցախը Ադրբեջանի կազմում, թե բա Օսկանյանի անշրջելի հայտարարությունները…և այդ խայտառակ ելույթի տակ դրան ծափահարողներ կան, ողորմելիներ…»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր