ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+2 °C, +1 °C ... +5 °C Վաղը`+5 °C
«Նիկոլի նպատակն է մարդկանց համոզել, որ հայը հաղթելու շանս այլևս չունի». Տիգրան Աբրահամյան
10:36, 06.10.2022 | mamul.am
4014 | 2

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլի նպատակն է մարդկանց համոզել, որ հայը հաղթելու, պայքարելու, կռիվ հաղթելու շանս այլևս չունի։

Հասարակությանը համոզելու նրա նպատակն այն է, որպեսզի մի կողմից մարդիկ համակերպվեն արդեն եղած մարդկային և տարածքային կորուստների հետ, մյուս կողմից՝ համակերպվեն առաջիկայում սպասվող նոր ցավոտ լուծումներին։

«Լուծում» ասվածը, իհարկե, խիստ չափազանցություն է, ավելի հստակ ձևակերպումը՝ պետության անկումն է։

Թե ում վրա կբարդվի տապալումները, կորուստները, արդեն էական էլ չէ։ Խնդիրն այն է, որ հայրենիք ենք կորցնում։

Ես որպես զինծառայողների հետ անընդհատ առնչվող մարդ կարող եմ շատ վստահ ասել՝ մեր տղերքը չեն ընկճվել, մեր տղերքն ամուր կանգնած են և ունակ են իրենց վստահված սահմանը պահել ու ջարդել մինչև ատամները զինված ցանկացած թշնամու։

Շատ շատերը չեն էլ պատկերացնում, թե իշխանության՝ զինված ուժերին հասցված հարվածներից ու տոտալ անտարբերությունից հետո, ինչպիսի ծանր հատվածներում, թշնամուց մետրերի հեռավորության վրա, ինչպիսի ծառայություն է տանում մեր զինծառայողը՝ պարտադիր ժամկետային ծառայողը, սպան, կամավորականը։
Մեր բոլոր խնդիրների հիմքում մեկ գործոն է՝ Նիկոլը։

Նիկոլն արդեն խնդիր է նաև իր թիմում, իր իշխանությունում, որովհետև դեպի անկմանը տանող գնացքում տեղավորել է բոլորին՝ մեծից փոքր ու պարտադրում է իր հետ գլորվել դեպի անդունդ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր