ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
0 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+7 °C
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ
11:00, 06.10.2022 | mamul.am
1217 | 0

Կառավարության նիստի օրակարգում 37 հարց է, որից զեկուցվող է չորսը: Նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

Նույն օրը Պրահայում նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր