ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Կթույլատրվի դեղերի արտաքին գովազդը
12:06, 06.10.2022 | mamul.am
2366 | 0

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է Դեղերի գովազդի վերաբերյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այն հիմնավորել է հետևյալ կերպ․ «Գործող օրենսդրությամբ արգելված է դեղերի արտաքին գովազը, իսկ դեղերի գովազդի մյուս տեսակները թույլատրվում են. նման կարգավորման տրամաբանությունն ու հիմնավորումը շատ թույլ է՝ հաշվի առնելով, որ արտաքին գովազը որպես տեղեկատվության ներկայացման հարթակ, շատ ավելի նեղ շրջանակ է ընդգրկում, քան, օրինակ, հեռուստագովազը, և ուսումնասիրությունների արդյունքում գիտենք, որ հեռուստագովազդի միջոցով տեղեկատվությունը հասնում է 27․8 տոկոս սպառողներին, համացանցի միջոցով՝ 1․9 տոկոսին, արտաքին գովազդի միջոցով՝ 1․4 տոկոսին։ Վերջին ժամանակներում արտաքին գովազդի շուկայում կատարված փոփոխությունների արդյունքում կտրուկ նվազել է արտաքին գովազդի ոլորտում աշխատող ընկերությունների հասույթը, և այդ նվազումը գնահատվում է մինչև 30 տոկոս: Մենք արգելել էինք շահումով խաղերի, կազինոների գովազդը, որի արդյունքում ընկերությունները լուրջ խնդրիրներ ունեն։ Այս փոփոխությամբ փորձում ենք ստեղծել հավասար միջավայր գովազդակիր ընկերությունների միջև, թույլ տալ, որ դրանք ավել գումար աշխատեն։

Դա ընդհանրապես չի ազդի դեղերի գների վրա, որովհետև խոշոր դեղագործական ընկերություններն արդեն հատկացված մարքեթինգային բյուջե ունեն»։

Կթույլատրվի դեղերի արտաքին գովազդը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր