ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԲԴԽ նոր անդամների ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին: «Եթե գտնում ես՝ արդյունավետ չես, օգտակար չես, այո՛, պետք է հրաժարական տաս: Այն իրավիճակում, որ եղել է 2016-ին, հրաժարական եմ տվել, որովհետև անիմաստ էր այլևս էդ դերում իմ հանգամանքում ու երկրի եղած հանգամանքում շարունակել»,- հայտարարել է Անդրեասյանը՝ անդրադառնալով ՄԻՊ պաշտոնից իր հրաժարականի մասին հարցին: |