Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին՝ ասել է. «Կորոնավիրուսն այլևս չի վերանալու, այն դառնալու է էնդեմիկ հիվանդություն, տարվա ընթացքում ունենալու է ակտիվացման շրջաններ։ Մենք վերջերս որոշակի ալիք ՀՀ-ում գրանցեցինք, այս պահին ունենք նվազում. չենք կարող ասել՝ առաջիկայում ինչպիսի փոփոխության կենթարկվեն այս ստատիստիկ տվյալները»։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։ |