ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ամեն ինչ անելու ենք այդ օրը և ժամը մոտեցնելու համար». Գեղամ Նազարյան
13:06, 06.10.2022 | mamul.am
3906 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․ «Նիկոլը պաթոլոգիկ ստախոս է դարձել կամ միշտ էլ այդպիսին է եղել: Նա ինչ ասում է՝ սուտ է: Մեկ ու կես տարի առաջ, երբ նրան անարգանքի սյունին գամեց Լևոն Տեր-Պետրոսյանը, նա առաջին իսկ առիթի դեպքում հայտարարեց, թե առաջին նախագահն ամեն ինչ անում էր Արցախը հանձներ Ադրբեջանին, բայց չստացվեց:
Հիմա, երբ հոդվածով հանդես եկավ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, անդրադառնալով նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի երևացող և չերևացող կողմերին, պաթոլոգիկ ստախոսը առաջին իսկ առիթի դեպքում հայտարարեց, թե Արցախը Ադրբեջանին 2007-ին հանձնել են Օսկանյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Չմոռանանք, որ մի անգամ էլ ասել էր, թե Արցախը Ադրբեջանին հանձնել ենք դեռ 1991-ին, ԱՊՀ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու ժամանակ:
Անկեղծ ասած, որքան էլ չես ուզում անդրադառնալ նրա ասածներին, ստիպված ես լինում դա անել, հուսալով, որ գոնե մի քանի խաբված մարդկանց աչքեր էլ կբացվեն, բայց մենք վաղուց արդեն գիտենք, որ Հայաստանի գրեթե բոլոր խնդիրների, ցավերի աղբյուրը բխում է հենց պաթոլոգիկ ստախոսից: Գիտենք ու հասկանում ենք, որ խնդիրների լուծումով կարող ենք զբաղվել բացառապես նրա պաշտոնանկությունից հետո:
Գիտեմ նաև, որ հանրության մի ստվար զանգված մեզնից՝ «Հայաստան» դաշինքից ակնկալում են հստակ քայլեր և գործողություններ նրան պաշտոնանկ անելու, հերթական ամոթալի համաձայնագրից երկիրն ապահովագրելու համար:
Եւ մենք ամեն ինչ անելու ենք այդ օրը և ժամը մոտեցնելու համար, այսուհանդերձ, դրա համար անհրաժեշտ է հանրային լայն համախմբում: Դրա համար անհրաժեշտ է, որ լսելի լինի նաև արցախցի մեր եղբայրների և քույրերի հստակ դիրքորոշումը:
Միաժամանակ հանրությունը մեծ ակնկալիքներ ունի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ երեք նախագահների, Արցախի երկու նախագահների ձեւաչափով քննարկումներից: Այս ձևաչափը պետք է լուծումներ բխեցնի, անգամ եթե որևէ մեկն այս կամ այն պատճառով հրաժարվի իր մասնակցությունից այդ քննարկումներին:
Ես վստահ եմ, որ հանրային լայն համախմբման, ճիշտ աշխատանքի դեպքում մենք շատ շուտով կազատվենք մեր պատմության այս ամոթալի ու խայտառակ շրջանից»:

Աղբյուրը` Գեղամ Նազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր