ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Իրենց անկախությունը վերջանում էր միայն Բաղրամյան 26-ի մատույցներում». Կարեն Անդրեասյան
13:24, 06.10.2022 | mamul.am
3456 | 0

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԲԴԽ նոր անդամների ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին: Այս պահին Կարեն Անդրեասյանը պատասխանում է պատգամավորների հարցերին:

«Հեղափոխություն լինելու հիմքերից մեկն էլ հենց անարդարությունն էր դատական համակարգում: Էս ամբողջ ցասումը, զայրույթը, որ կուտակվել էր, դրանից էր, որ ինչ-որ պահի ինչ-որ մարդիկ, որ դատավորի պատմուճանի մեջ էին, լսեցին, որ դատավորը պետք է լինի անկախ, և իրենք իրենց զգացին անկախ՝ տրամաբանությունից մինչև օրենք: Ամենասարսափելին. իրենց անկախությունը վերջանում էր միայն Բաղրամյան 26-ի մատույցներում: Էս տրամաբանությամբ եկած դատական համակարգն արդեն հիմա էլ ունի մի ուրիշ տրամաբանություն. հիմա էլ իսկապես անկախ են քաղաքական իշխանությունից, շատերը և՛ արդար են, և՛ անկախ են, պահում են օրենքի տառն ու իրավունքի ոգին, իսկ մի քանիսը շարունակում են կախված մնալ անձնական շահերից, նախկին կապերից, միգուցե Բաղրամյան 26-ի կարոտախտից: Էս տրամաբանությունից ուզում ենք փրկել մեր դատական համակարգը»,- ասել է Անդրեասյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր