ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+6 °C, +6 °C ... +9 °C Վաղը`+10 °C
«Սրբազան լանչից 2,5 րոպե կարող են հատկացնել ու Եվրոպառլամենտի ֆոյեում ՀՀ դրոշով լացացնող ակցիա անել». Նաիրա Զոհրաբյան
14:36, 06.10.2022 | mamul.am
3559 | 1

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ակցիան է՝ ի սատարումն Հայաստանի։ Իհարկե, ԵՄ առաջին դեմքերը վազելով հայտարարում են, որ գազային որևէ պայմանագիր Ադրբեջանի հետ չեն սառեցնելու և այդ երկրի հանդեպ որևէ սանկցիա չեն կիրառելու, բայց իրենց սրբազան լանչից 2,5 րոպե կարող են հատկացնել ու Եվրոպառլամենտի ֆոյեում ՀՀ դրոշով լացացնող ակցիա անել։

Չնայած, ես կիսում են եվրոպատգամավորների մուննաթը՝ «ձեր խորհրդարանը դա էլ չի անում» թեմայով։ Սիրուն նկար է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր