ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Փաշինյանը ձեզ մեղադրում է ամեն տեսակի հանցանքների մեջ, դուք լռում եք». Նաիրի Հոխիկյան
14:06, 06.10.2022 | mamul.am
5298 | 2

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը արդեն Պրահայում է, որտեղ հանդիպելու է նախ Ալիևի, ապա Էրդողանի հետ։
Մեկնելուց առաջ Հայաստանի վարչապետը ԱԺ -ում հերթական սուտն ասաց՝ իր բոլոր հանցանքները և դավաճանական գործարքները բարդելով նախկին նախագահների վրա։
Անկեղծ ասած, ես զարմանում եմ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի լռության վրա։ Գրասենյակների պատասխանները ոչ մի բան են, եթե չեն խոսում առաջին դեմքերը։ Նիկոլ Փաշինյանը ձեզ մեղադրում է ամեն տեսակի հանցանքների մեջ, դուք լռում եք։
Հանրության մեջ լռությունը հաճախ նույնացվում է համաձայնության հետ։ Կամ թույլ մի տվեք, որ ձեր անունն օգտագործելով այս սատանաները բազմանան, կամ տարածք բացեք այլ ուժերի համար։
Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, այսօր պատմական ու միաժամանակ աղետալի իրադարձություն է լինելու Հայաստանի համար։ Մեր երկրի երեք դահիճների՝ Ռեջեփ Էրդողանի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը պետք է լինի անպտուղ, բայց դրա համար ժողովուրդը սպասում է կոնկրետ մարդկանց կոնկրետ հայտարարությունների և կոնկրետ գործողությունների։ Եթե դուք եք քայլ անելու, արեք, մարդիկ կգան ձեր հետևից։ Եթե չեք անելու, հստակ ասեք։
Էլ ժամանակ չկա, էլ սպասելու տեղ չկա, էլ պետականությունը փրկելու քիչ հնարավորություն կա։ Վերջին հնարավորությունը»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր