Թուրքիայում Շվեդիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն` շվեդական պետական հեռուստատեսությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասեցին «վիրավորական» հաղորդում հեռարձակելու կապակցությամբ, հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։ Դեսպան Ստաֆան Հերստրոմին նախարարությունում ասվել է, որ Էրդողանի և Թուրքիայի հասցեին «լկտի ու տգեղ արտահայտություններ անելն» անընդունելի է: Ըստ շվեդական մամուլի՝ շվեդ կոմիկն Էրդողանին հիմար է անվանել երգիծական հաղորդական ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել շվեդական պատվիրակության՝ Անկարա կատարելիք այցի նախաշեմին: |