ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Շվեդական հեռուստաընկերության եթերով Էրդողանին անվանել են հիմար
14:24, 06.10.2022 | mamul.am
4013 | 1

Թուրքիայում Շվեդիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն` շվեդական պետական հեռուստատեսությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասեցին «վիրավորական» հաղորդում հեռարձակելու կապակցությամբ, հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։

Դեսպան Ստաֆան Հերստրոմին նախարարությունում ասվել է, որ Էրդողանի և Թուրքիայի հասցեին «լկտի ու տգեղ արտահայտություններ անելն» անընդունելի է:

Ըստ շվեդական մամուլի՝ շվեդ կոմիկն Էրդողանին հիմար է անվանել երգիծական հաղորդական ժամանակ:

Միջադեպը տեղի է ունեցել շվեդական պատվիրակության՝ Անկարա կատարելիք այցի նախաշեմին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր