«Ես կուսակցականացված չեմ սեպտեմբերի 20-ից ի վեր ու ամեն օր է՛լ ավելի պակաս եմ կուսակցականացված լինելու»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը: «Եթե Սահմանադրությունն ու օրենքը քեզ ասում են՝ չպիտի՛ լինես կուսակցական, անկեղծորեն չեմ լինելու ու չե՛մ կուսակցական»,- հավելել է նա: Հարցին՝ Փաշինյանի լուսանկարը տանելո՞ւ եք Ձեզ հետ նոր աշխատասենյակ, էլի ոգեշնչվելո՞ւ եք, պատասխանել է. «Չէ, չի լինելու...»: |