ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.15, EUR 415.38, RUB 6.32, GBP 481.02
+3 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Վաղը, երբ ամեն ինչ արդեն ավարտված կլինի, երկիր կործանած ամբոխի համար, միևնույն է, ոչինչ չի փոխվի». Սենոր Հասրաթյան
00:18, 07.10.2022 | mamul.am
2398 | 2

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Երբ 2018-ի չարաբաստիկ ապրիլին, դրսից ներդրված հայտնի ու անհայտ պատահականությունների դիվային համառության արդյունքում, Երկիրը զրկվեց ազգային իշխանությունից, ասել է թե՝ ինքնությունից, իրադրության տերը ամբոխի վերածված հանրույթն էր...
Երբ իշխանությունը բռնազավթած թիվ մեկ պատահականության հրահանգով կալանավորվեց Երկրի երկրորդ նախագահը, «իրադրության տեր» ամբոխը ուրախությունից ցնծում էր...
Երբ «պահածոների գործով» բռնադատվում էր Արցախն ազատագրած զորավարը, «նախկին թալանչիներին» մերժող ամբոխը ոգևորությունից պայթում էր...
Երբ Երկրի զինված ուժերի ստեղծման և կայացման գործում ծանրակշիռ ավանդ ունեցած և Հայրենիքի անվտանգային համակարգը կայուն ու մարտունակ պահող գեներալններին դարձնում էին պաշտոնաթող ու հեղինակազուրկ, ամբոխն ինքնամոռաց ծափահարում էր...
Երբ «հանուն ոչնչի» զոհվել և դեռ զոհվում են հազարավոր հայորդիներ, հանձնվել և դեռ հանձնվում են հայրենական տարածքներ, ամբոխը տակավին կուրորեն համերաշխ է իր դահճի կամքին...
Վաղը, երբ ամեն ինչ արդեն ավարտված կլինի, երկիր կործանած ամբոխի համար, միևնույն է, ոչինչ չի փոխվի... Նրանք կշարունակեն ուրախությունից ցնծալ, ոգևորությունից պայթել, ինքնամոռաց ծափահարել... Որովհետև նրանք ամբոխ են, անհայրենիք ամբոխ...
...Իսկ ամբոխի վերջին հանգրվանը անհասցե գերեզմանն է...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր