Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի երկու մերձավոր պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հոկտեմբերի 6-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների երկարաձգման հնարավորության մասին հարցին։ «Մեր համապարփակ առաջարկները ներկայացվել են Բաքվին և Երևանին»,- ասել է նա՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու: |