ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
««Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ» ստեղծելու խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան հերթական պոպուլիզմ». Հռիփսիմե Ստամբուլյան
17:42, 06.10.2022 | mamul.am
2559 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի կողմ թողնելով երեկ ԱԺ ամբիոնից վարչապետի պաշտոնն զբաղեցնողի կողմից հնչեցրած բոլոր կեղծիքներն ու մանիպուլյացիաները` պետք է անենք մի կարևոր արձանագրում՝ նա ի լուր աշխարհի և մեր ժողովրդի հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս ու կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ 1991-ի հիմքով` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ճանապարհով:

Այս պարագայում «Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ» ստեղծելու մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան հերթական պոպուլիզմն ու ձևականությունը: Ադրբեջանն Արցախի հետ բանակցությունների նստելու և որպես հավասար սուբյեկտ վերջինիս հետ հարաբերվելու որևէ ցանկություն ու պատրաստակամություն չունի: Դրա վկայությունն ընդամենը երեկ Ալիևի արած հայտարարություններն էին:

Ժողովրդի լռությունը, անտարբերությունը, կտրուկ արձագանքների բացակայությունն այս իշխանությունը ներկայացնելու է որպես համաձայնություն` հայտարարված քաղաքականությանն ու ուրվագծված ճանապարհին:

Կրկին ու կրկին պետք է խփենք զանգերը: Սա արդեն մեր երկրի, մեր հայրենիքի գոյության, այսօրվա ու վաղվա խնդիրն է, որպես ազգ ու պետություն մեր լինել-չլինելու խնդիրը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր