ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ինչո՞ւ է կարևոր հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ». Սուրեն Սուրենյանց
01:18, 07.10.2022 | mamul.am
5177 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ինչո՞ւ է կարևոր հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:
ՌԴ ԱԳՆ-ն արևմտյան մոտեցումները Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրին այնքան էլ հավասարակշռված չի համարում: Այս մասին այսօր ասել է Մարիա Զախարովան:
Արևմտյան մայրաքաղաքներում էլ կասկածի տակ են դնում ռուսական միջնորդության արդյունավետությունը:
Ես ավելի վաղ ենթադրել էի, որ միջնորդական տարբեր հարթակների մրցակցությունը միայն խոչընդոտելու է հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ծնելով նոր ռիսկեր, մանավանդ, որ պաշտոնական Երևանն աշխատում է ոչ թե արտաքին քաղաքական հնարավորությունները մեծացնելու, այլ աշխարհաքաղաքական կենտրոնների հակադրությունից օգուտներ քաղելու դատապարտված տրամաբանությամբ:
Սակայն սա չէ ամենամեծ ողբերգությունը:
Դա ապագայում կլինի, երբ Ուկրաինայի շուրջ էսկալացիայի խորացումը բոլորին սևեռի այդ կետի վրա՝ անվտանգային իրական վակուում առաջացնելով մեր տարածաշրջանում:
Իհարկե, այս ռիսկերը մեր դիլետանտ իշխանությանը կամ տիտղոսային «հայրենասեր» ընդդիմությանը չեն հետաքրքրում: Հակառակ պարագայում՝ իշխանությունը երկիրը չէր ներքաշի աշխարհաքաղաքական գզվռտոցի հորձանուտ՝ ըստ պատեհության քծնելով ռուսներին կամ Արևմուտքին, խորհրդարանական ընդդիմությունն էլ «սրտատրոփ» չէր սպասի Նիկոլի հերթական ձախողմանը՝ թեկուզև երկրի կապիտուլյացիայի գնով իշխանության գալու համար:
Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը անսակարկելի են: Դրա միակ ճանապարհը՝ հարաբերությունների կարգավորումն է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր