ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու մասին». Արթուր Ղազինյան
18:06, 06.10.2022 | mamul.am
6457 | 3

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Իշխանության համար պայքար այլևս չկա. կա պետության համար պայքար, որ վաղը իշխանություն ունենանք:
Պետության համար պայքարին պետք է մասնակցենք բոլորս՝ յուրաքանչյուրս մեր մասնագիտության, զբաղմունքի ու կարողությունների շրջանակներում:
Հայաստանում ստեղծված իրավիճակը քաղաքական լուծում չունի. մենք կանգնած ենք գոյության վտանգի առջև:
Հետևաբար, հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին:
Այսուհետ կհանդիպենք մասնագիտական-պրոֆեսիոնալ հարթակներում և միասին կգտնենք մեր տունը՝ պետությունը պահելու և ամրացնելու ձևերն ու մեխանիզմները:
Աստված պահապան Հայոց պետությանը...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր