ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+7 °C, +6 °C ... +9 °C Վաղը`+9 °C
«Էրդողանը և Ալիևը Փաշինյանի և Միրզոյանի նկատմամբ կիրառեցին «գորշ մկնիկի» հոգեբանական տակտիկա». Հոխիկյան
21:30, 06.10.2022 | mamul.am
17386 | 9

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Լինելով փորձառու գայլեր՝ Էրդողանը և Ալիևը բանակցություններից առաջ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառեցին «գորշ մկնիկի» հոգեբանական տակտիկա։
Դա այն դեպքն է, երբ զրույցի մասնակիցները մեկին կամ մի քանիսին բացահայտ անտեսում են, մեկուսացնում՝ առաջացնելով ենթագիտակցական ընկճվածություն և բարդույթ։
Դա լավ գիտեն դիվանագիտական և լրագրության, մարդկային հաղորդակցության ոլորտներում, կան դրանց պատասխան գործողություններ, որոնք շախ ու մատ կանեին Էրդողանին ու Ալիևին։ Օրինակ, անտեսված Նիկոլը կարող էր մեջքով շրջվել երկու թուրքերին ու զրուցել, ասենք, Արարատ Միրզոյանի հետ։ Դա Body language-ի (մարմնի լեզու) տեսքով հնչելու էր հետևյալ կերպ՝ ես թքած ունեմ երկուսիդ վրա, ինձ համար ամենագլխավորը իմ պետական շահն է։
Դա կլիներ ինչպես ապտակ Էրդողանին ու Ալիևին եվրոպական ղեկավարների ու բազմաթիվ տեսախցիկների ներկայությամբ, այլև թարս բզի էֆեկտ կունենար երկու թուրքերի նկատմամբ բանակցություններից առաջ։ Երկուսն էլ նյարդայնացած ու կոտրված կմտնեին բանակցության։
Բայց քանի որ մենք ունենք մի իրականություն, երբ Նիկոլ Փաշինյանը 2018-ի սեպտեմբերի 28-ի իր դավաճանական գործարքով բառացիորեն գերի է դարձել Ալիևի ու Էրդողանի ձեռքին, իսկ Արարատ Միրզոյանն էլ ընդամենը Արաբաթ է, սրանց այլ բան չէր մնում, քան ընդունել թուրքի խաղի կանոնները և հերթական անգամ դառնալ ծաղրի առարկա, հետո էլ նույն ծաղրածուի դեմքով գնալ բանակցության»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր