ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
««Բոլորը մեղավոր են, բայց մենք մեղավոր չենք» թեզը լավ տեղ չի տանում». Արմեն Դանիելյան
02:06, 07.10.2022 | mamul.am
3912 | 0

Ցավոք, ոչ ուժ ունեմ և ոչ էլ համբերություն... Հայ մարդու արժեքային համակարգը հիմնահատակ աղավաղվել է...
Էլ ավելի ցավալի է, որ նկատելի մեծամասնությունը դադարել է տարբերակել ճշմարտությունը ստից, բարին չարից, լույսը խավարի, առաջնայինը՝ երկրորդականից...
Մեր կյանքում մեծ կարևորություն է տրվում նյութականին... նյութը գերակշռում է հոգևորին, ձևը՝ բովանդակությանը, ատելությունը՝ սիրուն, մարդապաշտությունը՝ աստվածապաշտությանը, մեծամտությունը՝ ողջախոհությանը, տգիտությունը՝ գիտելիքին, դասալիքը՝ հերոսին, մարտնչող միջակությունը՝ շնորհալիին, անառակը՝ պարկեշտին, հայհոյանքը՝ իմաստնությանը, յուրային լինելը՝ պրոֆեսիոնալ լինելուն...
Ու այսպես, իրականությունից կտրված, մեկուսացած, «երջանիկ» ապրում ենք՝ «կուշտ ու ուրախ, չաղ ու բախտավոր»:
Փառամոլությունը և պաշտոնասիրությունը կլանել է բոլորիս... Անընդհատ ոչինչ չանելով՝ մեղավորներ ենք փնտրում... մինչև ե՞րբ...
Բոլորը մեղավոր են, բայց մենք մեղավոր չենք, թեզին ապավինող մարդկանց ճակատագիրը հեչ լավ տեղի չի տանի նրանց... Սա նկատի պետք է ունենալ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր