ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
0 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+5 °C
Ալեն Սիմոնյանը մեծաթիվ պատվիրակությամբ կմեկնի Մոսկվա. ովքեր են պատվիրակության կազմում․ «Հրապարակ»
09:30, 07.10.2022 | mamul.am
2765 | 1

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է բավականին մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա․ հիշեցնենք, որ նրան պաշտոնական այցով հոկտեմբերի 9-12-ը հրավիրել են Մոսկվա։ Ընդ որում՝ շատերը զարմանում են, թե ինչու են հրավիրել, եթե հոկտեմբերի 7-ին արդեն նախատեսված էր Նիկոլ Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու։

Ալեն Սիմոնյանը 16 հոգանոց պատվիրակությամբ է Մոսկվա մեկնելու, որի կեսն օրենսդիրներն են, մյուսներն աշխատակազմից են։ ԱԺ նախագահը որոշել է իր հետ Մոսկվա տանել պատգամավորներ Վահե Ղալումյանին, Գուրգեն Արսենյանին, Հայկ Սարգսյանին, Բաբկեն Թունյանին, Ալեքսեյ Սանդիկովին, նախկին դասատու Մարինա Ղազարյանին եւ «Պատիվ ունեմ»-ից՝ Տարոն Մարգարյանին, ում ժամանակին հենց ինքն է ստիպել, որ դիմում գրի հեռանա Երեւանի քաղաքապետի պաշտոնից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր