ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ադրբեջանը որոշում ունի՝ հայ զինծառայողներին գնդակահարելու տեսանյութը որակել կեղծ»․ ՄԻՊ
11:12, 07.10.2022 | mamul.am
2353 | 0

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Factor TV-ին տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել Ադրբեջանի զինծառայողների կողմից հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութի մասին․ «Այս տեսանյութը բնորոշ է իրենց հատուկ պատրաստված ջոկատներին։ Հենց այդ ջոկատներն են, որ թե՛ 44-օրյայի, թե՛ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ժամանակ հայ զինծառայողների մարմինները խոշտանգել են, նաև կին զինծառայողների մարմիններն են խոշտանգել։ Բացառիկ էր այն ցինիզմը, որ արագությամբ սկսեցին մաքրել այդ տեսանյութերն իրենց «Թելեգրամ»-ի ալիքներից։ Իրենց Գլխավոր դատախազության հայտարարությունից հասկանալի էր, որ իրենք ունեն որոշում՝ տեսանյութը որակել կեղծ»։
Խոսելով այն մասին, թե արդյոք հանցագործությունը կատարած անձանց նկատմամբ իրավական հետևանքներ կլինե՞ն, ՄԻՊ-ն ասել է․ «Չպետք է միամիտ լինել, թե Ադրբեջանն էֆեկտիվ քննություն է իրականացնելու։ 2020 թ․-ին պատերազմական հանցագործություն կատարած անձանց նկատմամբ 11 քրեական գործ էր հարուցվել Ադրբեջանում։ Մենք հետևեցինք այդ պրոցեսներին, և տեսանք, որ ուղղակի 1-2 հոգի տնային կալանքի են արժանանում։ Ինչպե՞ս կարող է պատերազմական հանցագործության մեջ մեղադրվող անձը տնային կալանքի արժանանալ։ Ադրբեջանը շղարշ է ներկայացնում միջազգային հանրությանը, որ հարուցվել են ինչ-որ մի թվով քրեական գործեր։ Մտահոգիչն այն է, որ այդ անձինք ամիսներ անց Ադրբեջանի ՊՆ-ի էջում նկարագրվում են պարգևատրված, մեդալ ստացած»։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ադրբեջանը որոշում ունի՝ հայ զինծառայողներին գնդակահարելու տեսանյութը որակել կեղծ»․ ՄԻՊ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր