ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ստյոպա Սաֆարյանը՝ Պրահայում՝ քառակողմ հանդիպման մասին
13:12, 07.10.2022 | mamul.am
5060 | 0

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրել է․ «Հստակեցման համար մի հատ էլ այսպես գրեմ. Պրահայի հանդիպումից ու պայմանավորվածությունից միակ նոր բանը Հայաստանի սահմանի մշտադիտարկման համար ԵՄ դիտորդներն են։ Մնացածը այն է, ինչ եղել է միշտ ՄԱԿ կանոնադրությամբ ու 1991թ. Ալմա Աթիի հռչակագրով։ Պայմանավորվածություններից ակնհայտ է, որ կողմերի համաձայնությունները ԵՄ դիտորդների մասով սիմետրիկ չէ՝ Ալիևը ոտքերը դեմ է տվել իր տարածք ԵՄ դիտորդ չթողնելու համար. Հայաստանը միարժեք համաձայնել է, իսկ Ադրբեջանի՝ «այնքանով, որքանով կառնչվի»: Բաքվի «կես բերան» համաձայնությունը խնդիր է, սակայն կարևոր է, որ ստիպված է եղել թեկուզ անորոշ համաձայնել, ինչը չէր անում մեկ օր առաջ, ինչպես Բորելը հայտարարեց։ Հիմա մնում է, որ Երևանը այս փոքրիկ գործիքները (ՄԱԿ զեկուցողի Հայաստանի հարցով, ԵՄ մոնիթորներ ու դեմարկացիայի խորհրդատուներ) էֆեկտիվ օգտագործի Հայաստանի տարածքի ագրեսիայի ենթարկման փաստը քանակապես ու որակապես ավելի ամրագրելու ու հրոսակի դուրս բերման միջազգային պահանջ ձևակերպելու հարցում։ Մնում է երրորդ ուժեր չխանգարեն դրան...
Արցախյան խնդրով բացը պահպանվում է ու հնարավոր են լուծումները ՄԱԿ կանոնադրությամբ ու ԱԽ բանաձևերով դրա վրա դուրս գալու համար...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր