«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 7-ի նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահ, կառավարող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Սահմանադրության համաձայն՝ ԿԸՀ-ի ղեկավարն իրավունք չունի լինել որևէ կուսակցությունում։ Հովակիմյանը ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին կուսակցության անդամությունն ընդհատելու դիմում է ներկայացրել։ Ներկայում նա այլևս կուսակցության անդամ չէ։
Հովակիմյանի թեկնածությունը խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացություն է ստացել։