ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+5 °C, +5 °C ... +10 °C Վաղը`+6 °C
«Հայկական կողմից չվերահսկվող միջանցքն օդ ու ջրի պես պետք է նաև Արևմուտքին». Արտակ Զաքարյան
16:36, 07.10.2022 | mamul.am
2657 | 2

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրել է. «Իշխանության մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Նիկոլը համաձայն է միջանցք տալ իր հովանավոր թուրքերին: Այդքան տարածքներ դավադրաբար հանձնելուց հետո միջանցքն ինչո՞ւ չպետք է տա:
Պրոբլեմը ՀՀ Սահմանադրության ու «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի պահանջներն են: Ադրբեջան-Նախիջևան միջանցքի հարցն առաջ է բերում ՀՀ տարածքների փոփոխություն` հետևաբար պետք է դրվի հանրաքվեի: Նիկոլը վստահ է, որ հանրաքվեն մերժելու է այդ ապազգային դավադրությունը` առաջ բերելով իր իշխանազրկման նոր ալիք: Իսկ պատերազմով չի կարողանում հանձնել միջանցքը, որովհետև բանակը, ռուսներն ու պարսիկները կտրուկ դեմ են:
Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա` հայկական կողմից չվերահսկվող միջանցքն օդ ու ջրի պես պետք է նաև Արևմուտքին»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր